Вт. Окт 19th, 2021

ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի` Վահագնի թաղամասում գտնվող բնակարանն ու Չարենցավանի գրասենյակը:

Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանն ասաց, որ խուզարկությունն իրականացնում են նոյեմբերի 10-ին իրականացած ցույցերի հետ կապված, իբրև թե Վարդան Այվազյանը հանդիսացել է կազմակերպիչ: 

«Էդ գործով մտել են խուզարկության: Ակնհայտ է, որ սա էս իշխանության հերոսական գործիքն է, որպեսզի մի հատ մեծ քրեական գործի շրջանակներում ով բողոքում է, տանեն էդ գործի հետ կապեն ու ասեն` էս մարդը մասնակցություն ունի»,-ասաց Մ. Պողոսյանը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *