Ср. Окт 20th, 2021

Ֆեյսբուքյան իր ջում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.

Այս պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին: Ընդ որում, դարձրել ենք միասնական փաթեթ` սկսած սեպտեմբերի 27-ից: 

«Կարեւոր է, որ այս անգամ դրանք միասնական փաթեթով ուղարկվում են նաեւ այն երկրների քրեական հետապնդման մարմիններին, որոնք ունեն համընդհանուր իրավազորություն (universal jurisdiction):

Ապացույցները մեր աշխատակազմում ենթարկվել են իրավական մշակման, թարգմանվել են ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն, իրականացվել է իրավական ամրագրում:

Այդ ապացույցներին կից ուղակվում է նաեւ իրավական վելուծություն, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական կողմն արհեստական է ձգձգում գերիների վերադարձն ու զինծառայողների մարմինների փոխանակումը: Ցույց է տրվում նաեւ կապը դաժանություններին ու էթնիկ պատկանելիության հիմքով պետական աջակցությամբ հայատյացության, այն շարունակելու ադրբեջանական քաղաքականության հետ:

Բոլոր նյութերը կուղարկվեն նաեւ ՀՀ ԱԳՆ, միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկյացուցիչներին, այլ երկրներում ՀՀ դիվանագիտական առաքելություններին, ինչպես նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներլայացուցչին»:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *