Чт. Окт 28th, 2021

Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան) կառավարությանը կոչ է արել դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը Ֆրանսիային Մինսկի խմբից հետ կանչելու համար: Այս մասին ասվում է այդ երկրի խորհրդարանի կողմից ընդունված հայտարարության մեջ՝ ի պատասխան Ֆրանսիայի Սենատի բանաձեւի, որով կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հաղորդում է tass.ru-ն:

«Միլի մեջլիսը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ ՄԽ-ից Ֆրանսիային հետ կանչելու համար, որը վերջին օրերին իր դիրքորոշմամբ եւ հայտարարություններով կասկածի տակ է դնում սեփական չեզոքությունը»,-ասվում է փաստաթղթում, որի օգտին քվեարկել է խորհրդարանի անդամների մեծ մասը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *