Ср. Окт 20th, 2021

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է 4 զինծառայողի ձերբակալության մասին, նրանք կասկածվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հանցագործություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Զինծառայողները կասկածվում են Զանգելանի շրջանում մարտերի ընթացքում զոհված հայ զինվորների մարմինները ծաղրելու համար: Բացի այդ, նրանք կասկածվում են հեռախոսով իրենց գործողությունները նկարահանելու և սոցիալական ցանցերում տարածելու համար»,-նշել են գերատեսչությունում:

Բացի այդ, ևս երկու ադրբեջանցի զինծառայողներ կասկածվում են Մարտունու շրջանի գերեզմանատներից մեկում հայկական գերեզմանների սալաքարերը ոչնչացնելու, վանդալիզմի գործողություններ նկարահանելու և սոցիալական ցանցերում տեսանյութեր տարածելու համար:

«Բոլոր 4 զինծառայողները ձերբակալված են»,-հայտարարել է դատախազությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *