Пн. Окт 25th, 2021

Արցախի դեմ սանձազերծված պատերազմին Ադրբեջանի կողմից մասնակցած սիրիացի վարձկանները հեղինակավոր BBC լրատվամիջոցին պատմել են, թե ինչպես են օգտագործվել, որպես «թնդանոթի միս»: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ «Մեզ ասացին, որ մեր առաքելությունն է լինելու, որպես ժամապահ լինել Ադրբեջանի սահմանին: Այդ աշխատանքի համար մեզ առաջարկեցին ամսական 2 հազար դոլար: Համաձայնեցինք, սակայն, երբ ժամանեցինք Ադրբեջան, հաջորդ օրը մեզ միանգամից տեղափոխեցին առաջնագիծ»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է սիրիացի վարձկանը: Նրա խոսքով` առաջնագծում եղել են մոտ 30 հոգով, երբ 50 մետր քայլելուց հետո իրենց կողքին հրթիռ է ընկել: «Անդադար կրակահերթը տևեց մոտ 30 րոպե: Այդ րոպեները դար էին թվում: Այդ ժամանակ ես փոշմանեցի, որ եկել եմ Ադրբեջան»,- ասել է նա: Լրագրողի հետ զրույցում վարձկանները նշել են, որ մահն ամենուր էր և իրենք օգտագործվում էին, որպես «թնդանոթի միս», իսկ ապրելու հավանականությունն ընդամենը 1% էր: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 

Նյութի աղբյուր

Նյութի աղբյուրПодробнее: https://shabat.am/am/article/243268/Adrbejancinery-mez-ogtagortsum-ein-orpes

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *