Ср. Окт 20th, 2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ինքը Բաքու չի հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք զբաղվում են Ղարաբաղի կարգավորման հարցով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները շաբաթ օրը ժամանել են Բաքու, նրանց ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հայտնում է News.am-ը: «Այստեղ գալը (Բաքու — խմբ.) ձեր գաղափարն էր: Կարող եմ դա ասել եւս մեկ անգամ՝ տեսախցիկների առաջ: Ես Մինսկի խմբին այցելության չեմ հրավիրել: Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Գուցե նրանք ինձ ասելու բան ունեն: Եթե ցանկանում եք ասել տեսախցիկների առջեւ, ասեք։ Եթե ոչ՝ ես կխնդրեմ հեռանալ: Լսում եմ ձեզ»,- Ալիեւի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *