Ср. Окт 20th, 2021

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուս-թուրքական մոնիթորինգի համատեղ կենտրոնը հարկավոր է տարածաշրջանում կայունություն ապահովելու համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Որքան շուտ մոնիտորինգի կենտրոնն սկսի գործել, այնքան լավ, քանի որ, չնայած պшտերազմից անցել է գրեթե երկու ամիս, վտանգն ու սպառնալիքները դեռ առկա են»,- նշել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը ասել է, իբր «չենթարկվող հայկական ջոկատները շարունակում են գործել Ադրբեջանի տարածքում և նրանց մի մասը չի ցանկանում հանձնվել ու հեռանալ»:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *