Чт. Окт 28th, 2021

Այսօր Մանվել Փարամազյանին մեղադրանք առաջադրվեց` ինչ-որ մեկին առևանգելու հետ կապված, և դեպքը տեղի է ունեցել 8 ամիս առաջ, ինչը անհեթեթություն է: Այս մասին լրագրողերի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Ակնհայտ է, որ սա քաղաքական վրեժխնդրություն, հետապնդում է: Ուղղակի ծիծաղելի է, որ 8 ամիս անց ինչ-որ մեկը որոշում է նման մեղադրանք առաջադրել, սա խոսում է այն մասին, որ պարոն Փարամազյանը այնքան մաքուր անձնավորություն է, որ ուրիշ բան չի գտնվել, քան այդ հեքիաթը, բայց այն, որ այս ամենը կապված է քաղաքական գործընթացների հետ, սա անառարկելի է»,-ասաց նա:

Երվանդ Վարոսյանը նշեց, որ նախաքննական մարմինը որոշում է կայացրել` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան:

 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *