Чт. Окт 28th, 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 1-ին այցելել է առաջնագիծ եւ տեղում ծանոթացել ամրաշինական աշխատանքներին: Այս մասին նշված է ԱՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ «Երկրի ղեկավարը զրուցել է հայրենիքի պաշտպանների հետ, հետաքրքրվել առկա խնդիրներով, նշել, որ, անկախ պшտերազմի հետեւանքներից՝ Պաշտպանության բանակի զորացման ու սպառազինության արդիականացման ծրագրերը շարունակելու են մնալ կառավարության առաջնահերթություններից:

 «Մենք պետք է ունենանք որակապես նոր բանակ, որտեղ հաշվի են առնվելու պատերազմի դասերը, առաջատար երկրների փորձն ու սպառազինության արդիական տեսակները»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Աղբյուր

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *