Пн. Окт 25th, 2021

Բնապահպան, հասարակական գործիչ Կարինե Փանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր տարի նշելու մասին
     Նոր տարին գալու է, ուզեք, թե չուզեք։ Դա տիեզերքի օրենքն է, գալակտիկական մարմինների հարաբերությունը, իրենք մեր փոխարեն արդեն որոշել են, թե ինչպես է ընթանալու մոլորակների կյանքը։
     Մեզ մնում է միայն ընդունել այդ նոր շրջապտույտի մուտքը այնպես, որ չհակառակվենք ոչ տիեզերքի օրենքներին, ոչ էլ մարդկային արժեքներին։
     Ամանորը նշել՝ չի նշանակում ստամոքսային խրախճանք կազմակերպել, այլ հրաժետ տալ երկրապտույտի վերջագծին, ու մուտք գործել նոր պտույտի ժամանակային փուլ։
     Մեր նախնիները հիմար չեն եղել, եղել են բնության հետ խիստ կապված, եղել են հոգևոր արժեքների մեջ թաթախված։ Նրանց կյանքում ծեսերը ձևավորվել են ժամանակի, տարածության մեջ, ու երկրաբանական երևույթների խաչման արդյունքում, ու իրենք հավատացել են ամեն մի ծեսի մոգական ու իրականանալի հետևանքներին։
     Մեզնից ոչ ոք չի պահանջում հարսանիքի սեղան գցել, ցուցադրել մեր չունեցածը, չուզողների աչքը ծակել, միացնել տաշի-տուշին ու քեֆ անել, բայց մեզնից յուրաքանչյուրը կարող է մաս դառնալ այն տոնածիսական մոգականությանը, որը մեզ կմերձեցնի մեր հողին, կհանգուցի մեր մշակույթի ակունքներին, ու կմաքրի մեր նյութական աշխարհը աղբից ու ախտից։
     Ամանորը նոր կյանքն է, նոր տարին նորից սկսելու, հույսեր վերածնելու, և անցյալի չարություններից մաքրվելու հնարավորություն։
     Վաղը կենաց ծառի մասին կգրեմ, ու տեսնենք, թե ով է սարքելու ամենախորհրդանշական կենաց ծառը»։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *