Пн. Окт 25th, 2021

Ամերիկահայ աստղ, բիզնեսմեն Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, 6 տարվա համատեղ կյանքից հետո որոշել են ամուսնալուծվել։ Տեղեկությունը հայտնում է Page Six-ը։

Իրազեկ աղբյուրն ասել է, որ Քարդաշյանը վարձել է ամուսնալուծության գործընթացների գծով հայտնի փաստաբան Լաուրա Ուեսերին, և նրանք այդ հարցը լուծելու համար արդեն բանակցում են Ուեսթի հետ:

Ըստ լրատվամիջոցի՝ բազմաթիվ աղբյուրներ են ասում, որ ապահարզանն անխուսափելի է, ոմանք պնդում են, որ այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է. Քարդաշյանն արդեն դադարել է ամուսնական մատանի դնել, իսկ երաժիշտը տոներն անցկացրել է Վայոմինգի իր տանը, ոչ թե Քարդաշյան ընտանիքի հետ:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *