Вт. Окт 19th, 2021

Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ սատարում են Նիկոլ Փաշինյանին, կիսում են Արցախի հանձման, 5000 զոհերի, անհետ կորածների և ռազմագերիների պատասխանատվությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին,  երթով դեպի խորհրդարան շարժվելիս լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

 «Ես իր մարդկային ողբերգությունն ընդունում եմ։ Ես հասկանում եմ, որ դժվար է իր համար ընդունել, որ ինքը բոլոր շանսերն ուներ պատմության մեջ մնալու որպես իսկապես ժողովրդական առաջնորդ, ինչպես ինքը և իր համակիրներն էին ասում, այսօր հեռանում է որպես դավաճան։ Բայց սա պատմական փաստ է, պետք չէ խուսանավել։ Որպես Նիկոլ Փաշինյանին ճանաչող մարդ կարող եմ ասել, որ եթե այստեղ 3 միլիոն մարդ էլ լինի, նա հրաժարական չի տալու։ Բայց, միևնույնն է, ամեն օր լինելու է հանրային ճնշում։ Ամեն օր Նիկոլ Փաշինյանը պետք է տեսնի և հասկանա, որ ինքը Հայաստանի Հանրապետությունում օտար է և պետք է հեռանա։ Ես կարծում եմ, որ իր շրջապատում կան մարդիկ, որոնք նույնպես զարհուրած են նրա համառությունից և հասկանում են, որ այսպես ամեն օր Նիկոլ Փաշինյանը կորցնում է հումանիտար մարդասիրական միջանցքի հնարավորությունը», — ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *