Пн. Окт 25th, 2021

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփի՝ 4 նահանգներում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցը, հաղորդում է BBC-ը: 

Հայցում, որն անցած շաբաթ ներկայացրել է Տեխաս նահանգը, պահանջ է ներկայացվում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները Ջորջիայում, Միչիգանում, Փենսիլվանիայում եւ Վիսկոնսինում:

Հայցին աջակցել են 18 նահանգների գլխավոր դատախազներ եւ 106 սենատոր-հանրապետականներ:

Սակայն Գերագույն դատարանը վճռել է, որ Տեխաս նահանգն իրավունք չունի բավարարել հայցը:

Ըստ ներկայացված բողոքի՝ վերոնշյալ նահանգներում ընտրությունների արդյունքներն անօրինական են ընտրական գործընթացներում փոփոխությունների պատճառով, որոնք կոչված են օգնել ամերիկացիներին՝ իրենց քվեաթերթիկներն ուղարկել կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում:

Հիշեցնենք, որ երկուշաբթի ընտրողների կոլեգիան պետք է հանդիպում անցկացնի, որի ժամանակ պետք է Ջո Բայդենին պաշտոնապես ճանաչի ԱՄՆ 46-րդ նախագահ: 

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *