Ср. Окт 20th, 2021

Կոդավորողները վերծանել են 340 նիշ ունեցող հաղորդագրությունը, որը 51 տարի առաջ սերիական մարդասպան Զոդիակն ուղարկել էր San Francisco Chronicle-ի խմբագրություն, հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ այս տեղեկությունը հաստատել են նաեւ ՀԴԲ-ում:

Հաղորդագրությունը վերծանվել է ԱՄՆ-ից, Բելգիայից եւ Ավստրալիայից երեք կոդավորողների կողմից:

Նրանց հաջողվել է վերծանել հետեւյալը. «Հուսով եմ, որ դուք զվարճանում եք՝ փորձելով ինձ բռնել: Ես չեմ վախենում գազային խցից, որովհետեւ դա ինձ ավելի շուտ դրախտ կուղարկի, քանի որ այժմ ես ինձ համար աշխատող բավական ստրուկներ ունեմ»,- ասվում է մոլագարի վերծանված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Զոդիակի ուղերձում չկա որեւէ հայտարարություն, որը լույս կսփռեր նրա անձի վրա:

Մարդասպանը, որին այդպես էլ չեն բռնել, 1960-ականների վերջին ահաբեկում էր Սան Ֆրանցիսկոյի ծոցը եւ սպանել է հինգ մարդու: Մոլագարի զոհ դառնում էին հիմնականում սիրահարված զույգերը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *