Вт. Окт 19th, 2021

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիային մեղադրել է ՆԱՏՕ-ի միասնականությունը խաթարելու և դաշինքի սկզբունքներին հակադրվելու մեջ: Այդ մասին տեղեկանում ենք ahvalnews.com կայքից՝ հղում անելով հունական Kathimerini թերթին:

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է Լիբիայում, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում և արևելյան Միջերկրականում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին:

Պոմպեոն անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի գնմանը՝ նշելով, որ դա «նվեր» է Մոսկվայից:

Վերջին ամիսներին թուրքական ռազմական ուժերը սկսել են մեծ անդրսահմանային գրոհներ ձեռնարկել Սիրիայում քրդական զինված խմբավորումների դեմ, միջամտել են Լիբիայում ԱՄԷ-ի աջակցությունը վայելող մարշալ Խալիֆա Հաֆթարի դեմ պատերազմին, Թուրքիան աջակցել է Ադրբեջանին վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ Հայաստանի հետ պատերազմում և հակադրվել Հունաստանին՝ արևելյան Միջերկրականում վիճելի ծովային սահմաններից հարցում:

Պոմպեոն նաև Անկարային մեղադրել է այն բանում, որ վերջինս հրաժարվել է «հակամարտության կարգավորման ռազմական մեխանիզմից», որը համաձայնեցվել էր Թուրքիայի և Հունաստանի միջև հոկտեմբերին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Անկարան և Աթենքը համաձայնության են եկել «հակամարտության կարգավորման երկկողմանի ապառազմական մեխանիզմի» շուրջ, որը կանխելու է Միջերկրական ծովի արևելյան մասում ածխաջրածնային ռեսուրսների շուրջ ռազմական առճակատումը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *