Ср. Окт 20th, 2021

ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը, Պետքարտուղարությունը և Առողջապահության ազգային ինստիտուտները համալրել են կիբեռհարձակման զոհ դարձած կառույցների շարքը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ նշելով, որ կիբեռհարձակումները տեղի են ունեցել «Ռուսաստանի՝ ամիսներ տևած թվային լրտեսության արդյունքում»:

Փորձագետների խոսքով՝ հաքերային հարձակումների հասցրած վնասը, թեև ամբողջությամբ պարզ չէ, այնուամենայնիվ զգալի ծավալների է հասնում:

Կիբեռլրտեսության ենթարկված կառույցների ցանկում արդեն ընդգրկվել էին ԱՄՆ ֆինանսների և առևտրի նախարարությունները: Ենթադրվում է, որ այլ դաշնային գործակալություններ և մասնավոր ընկերություններ ևս հայտնված կլինեն կիբեռհարձակումների ենթարկվածների շարքում:

Պարբերականը հայտնում է, որ Պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել կիբեռհարձակման ենթարկվելու մասին լուրը:  

Ներկա պահին հայտնի է, որ հաքերային հարձակումների են ենթարկվել առնվազն 5 ամերիկյան պետական կառույցներ:

Հաքերային հարձակումների մասին լուրը հայտնի էր դարձել երկուշաբթի: Ըստ ամերիկյան աղբյուրների՝ հարձակման հետևում կանգնած է ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությունը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *