Пн. Окт 25th, 2021

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որում անդրադարձել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար նշանակվելուն։ Նա գրել է․

«Իրականում այն ամենից հետո, ինչ որ երեկ կատարվեց Եռաբլուրում, պետք է որ կորցնեինք խոսելու ունակությունը, բայց դիմանալու ենք, հույս չունենաք…

Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նրանց, ովքեր շնորհավորեցին ինձ օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պարտականությունը ստանձնելու առիթով:

Առաջարկը ստացել եմ դեռևս տարեսկզբին, ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի կողմից: Համավարակի պատճառով կարողացել եմ ընդունել այն ավելի ուշ՝ հոկտեմբերի 12-ին: Ովքեր, որ ակնկալում էին ինձ համար ավելի բարձր պաշտոններ, ասեմ, որ այս պահին ավելի կարևոր դերակատարում, քան մեր երիտասարդներին ուղղորդելն է, չեմ տեսնում: Դրա լավագույն ապացույցն էր մեր մեկնարկը՝ Բեթհովենի 250-ամյակին նվիրված դեկտեմբերի 17-ի համերգը, որը փաստեց, թե ինչպես ուսանող երգիչները կարող են կարճ ժամանակում համախմբվել և անել անհնարինը: Հայտնում եմ բոլորին իմ խորին շնորհակալությունը: Վերջում ուզում եմ մեկ անգամ ևս հստակեցնել, որ ունեի և հիմա էլ ունեմ բոլոր հնարավորությունները Հայաստանից դուրս ապրելու և կյանքը “վայելելու”: Բայց վերադարձել եմ, որովհետև առավել ևս հիմա, Հայաստանից հեռու կյանքն ինձ համար անիմաստ է: Փորձելու եմ իմ օրինակով համոզել սփյուռքում բնակվող և երկընտրանքի առջև կանգնած շատ-շատերին»։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *