Вс. Окт 17th, 2021

Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հրապարակած հոդվածին և իր վրդովմունքը հայտնել հոդվածում տեղ գտած մտքերի առնչությամբ:

«Այսինքն ամեն ինչում Ռուսաստա՞նն է մեղավոր: Այսինքն, այդ Նիկոլը չէ՞ր, որ պարում էր Շուշիում, այդ Նիկոլը չէ՞ր, որ պաշտոնից հեռացնում էր փորձված սպաներին, այդ Նիկոլը չէ՞ր, որ անփորձներին նշանակում էր պատասխանատու պաշտոնների, Նիկոլը չէ՞ր, որ փաստացիորեն պատրաստ չէր պшտերազմին և արդյոք Նիկոլը չէ՞ գերագույն գլխավոր հրամանատարը: Ուղղակի խոսքեր չկան…»,-  իր թելեգրամյան ալիքում գրել է Սոլովյովը՝ կից հրապարակելով Փաշինյանի հոդվածի ռուսերեն թարգմանությունը:

Հիշեցնենք, որ կառավարության մամուլի ծառայությունն այսօր ավելի վաղ հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի հոդվածը Արցախի երրորդ պшտերազմի մասին՝ «Ինչու սկսվեց 44-օրյա պшտերազմը, ինչ հանգամանքների բերումով» խորագրով:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *