Чт. Окт 28th, 2021

Դեկտեմբերի 7-ը` Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրն է:

1988թ–ի դեկտեմբերի 7–ին, առավոտյան 11։47–ին Հայաստանի հյուսիս–արևմուտքում տեղի է ունեցել ժամանակի ամենաաղետալի երկրաշարժերից մեկը, որի հետևանքով Սպիտակ քաղաքը 30 վայրկյանում գրեթե հիմնովին ավերվել է։

Պաշտոնական տվյալներով` մահացել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամություն է ձեռք բերել, 500 հազարն` անօթևան մնացել:

Սպիտակում երկրաշարժի հզորությունը կազմել է 10 բալ (12–բալանոց համակարգով), Լենինանականում (այժմ Գյումրի)` 9 բալ, Կիրովականում (այժմ Վանաձոր)` 8 բալ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 20 կմ խորության վրա` Սպիտակ քաղաքից վեց կիլոմետր դեպի հյուսիս–արևմուտք։

Երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ ավերվել է Սպիտակ քաղաքը (շուրջ 17 հազար բնակչություն), 58 գյուղ, 80 տոկոսով ավերվել է Լենինականը (այժմ Գյումրի), մասամբ ավերվել են Ստեփանավանը, Կիրովականը (այժմ Վանաձոր) և ավելի քան 300 բնակավայր:

Այսօր՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 32-րդ տարելիցն է:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *