Ср. Окт 20th, 2021

«Երեկ սահմանների ճշտումներ են եղել։ Ադրբեջանցիների ներկայությունը միայն դրա հետ է կապված եղել։ Ուղղակի շատ մեծ դժգոհություն առաջացավ ժողովրդի շրջանում, թե մտել են, գրավում են և այլն»,- ներկայացնելով Սոթքում երեկվա իրավիճակը, ասաց Գեղարքունիքի Գեղամասար վարչական շրջանի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Նա նշեց, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ինքը երեկ պարզաբանում տվել է՝ տեղեկացնելով, որ համայնքում խնդիր չկա։ «Իրականում չի եղել այնպես, որ գան, ուզենան գյուղերի մեջ մտնեն, ինչ-որ դիվերսիա կամ հարձակում անեն․ իրենց պահվածքում ոչ մի ագրեսիվություն չի եղել։ Ճիշտ է, չեմ ասում, որ նրանք բարի մարդիկ են, բայց երեկ եկել, սպասում էին, թե բանակցությունների արդյունքում ինչ է լինելու, և պատրաստ էին հետ քաշվել իրենց դիրքեր»,- պատմեց նա։

Վարչական շրջանի ղեկավարը վստահեցրեց, որ այս պահին ոչ մի վտանգ չկա․ «Այնպիսի վտանգ, որ կարող են առաջ գալ, այս պահին չի սպառնում, հետագայում ինչ զարգացում կլինի՝ չեմ կարող ասել»,- հավելեց Հ․ Ավետյանը՝ տեղեկացնելով, որ համայնքի բոլոր բնակիչներն իրենց տեղում են։

 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *