Вт. Окт 19th, 2021

Հունան Թադևոսյանի խոսքով՝ Արցախի փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքները շարունակելու են բոլոր տարածքներում։

Այս պահի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում, «Ազատության»-ը հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը։

«Երկու ջոկատ Ֆիզուլիի, երկու ջոկատ Ջաբրայիլի ուղղություններում են այսօր աշխատելու: Երեկ աշխատանքներ շարունակվեցին Մարտակերտի, Ջաբրայիլի ուղղություններում, մեկ դի, զոհված զինծառայողի մարմին գտել ենք Մարտակերտի տարածքում և 20 մարմին՝ Ջաբրայիլի տարածքում», — ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սպան:

Թադևոսյանի խոսքով՝ Արցախի փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքները շարունակելու են բոլոր տարածքներում։

«Սկսվել է Շուշի քաղաքից, աշխատանքները շարունակվել են բոլոր շրջաններում Մարտունի, Մարտակերտ, Մարտակերտի Թալիշ, Մատաղիս ուղղություններ և արդեն Ֆիզուլի ու Ջաբրայիլ ուղղություններում, այդ թվում նաև Քաշաթաղի շրջանի հարավային հատվածում, որտեղ թեժ մարտեր են ընթացել: Իհարկե, շուտ է ասել, որ կոնկրետ մի շրջանում ավարտված են աշխատանքները, որովհետև դեռ կան ծնողներ, որ փնտրում են երեխային, օրինակ, Թալիշի կամ ենթադրենք Մատաղիսի տարածքներում: Այնտեղից դեռ քիչ մարմիններ ենք հանել, բայց ընդհանուր առմամբ բոլոր ուղղություններում էլ կարող ենք ասել աշխատանքները շարունակվում են, իսկ այդ աշխատանքը մեծ մասամբ կախված է բանակցողից: Բանակցողն այս դեպքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, ռուսական զորակազմը և ադրբեջանական կողմը, մենք բուն գործողություններին ենք մասնակցում», — նշեց Հունան Թադևոսյանը:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սպայի խոսքով՝ օրերս ձեռք է բերվել համաձայնություն, որ որոնողական աշխատանքներին կարող են մասնակցել նաև ծնողները. «Ծնողներն իրենք իրենց մեջ պայմանավորվում են կոնկրետ այս ուղղությամբ երկու հոգի ջոկատներին է միանում, մյուս ուղղությամբ՝ երկու հոգի, և այդպես իրենք էլ են դառնում անմիջական մասնակիցը»:

Հայաստանի առողջապահության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1816, մարմիններից 993 ԴՆԹ նմուշ: Դեկտեմբերի 10-ի դրությամբ հարազատների 256 նմուշ և մարմինների 541 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել է 302 մարմին, հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *