Вт. Окт 19th, 2021

Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը գնալով դժվարանում է կատարել պետության ղեկավարի գործառույթները: Հասարակության մեջ նրա ցանկացած երևալը սկանդալի և էլ ավելի մեծ գրգռման է հանգեցնում: Շաբաթ օրը ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, որպեսզի Փաշինյանը կարողանա ծաղիկներ դնել զինվորական պանթեոնում, իսկ երկուշաբթի նա էլ ավելի նուրբ խնդրի առաջ է կանգնել՝ ուղևորություն դեպի երկրի հարավային հատված: Այս շրջանի բնակիչները սովոր են այն փաստին, որ ադրբեջանական դիրքերն իրենց բնակավայրերից գտնվում են 70 կմ կամ նույնիսկ 100 կմ հեռավորության վրա, և այժմ սահմանը գծվում է բառացիորեն իրենց քաղաքների և գյուղերի ծայրամասերի երկայնքով, գրում է ռուսական «Կոմերսանտ»-ը:

Լրատվամիջոցը նշում է՝  երկուշաբթի Հայաստանում լրանում է եռօրյա սուգը, որը հայտարարվել էր Լեռնային Ղարաբաղում զոհվածների հիշատակի համար: Այս ընթացքում տարբեր հայ քաղաքական գործիչներ փորձել են այցելել Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ հայտնվել են հարյուրավոր թարմ գերեզմաններ: Այնուամենայնիվ, երկրում տեղի ունեցած ծանր քաղաքական ճգնաժամը ինքն իրեն «զգացնել է տվել»՝ մարդիկ վիճում էին, թե ով իրավունք ունի այցելել հուշահամալիր, իսկ ով՝ ոչ:

Ընդդիմության ներկայացուցիչները Գարեգին Նժդեհի հուշարձանից դեպի Եռաբլուր շարժվել են նույնիսկ պաշտոնապես հայտարարված սուգից առաջ՝ դեկտեմբերի 18-ին: Դրան մասնակցել է շուրջ 10 հազար մարդ, որոնք իրենց հետ մոմեր, ջահեր ու մահացածների լուսանկարներ են ունեցել:

Լուրերն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը սգո առաջին օրն հանգուցյալների շիրիմներին է այցելելու, լուրջ անկարգությունների տեղիք են տվել երկրում: Առավոտյան նրա հ ակառակորդները շարվել էին Եռաբլուրի մոտ՝  հայտարարելով, որ «դավաճան Նիկոլը» իրավունք չունի գալ այնտեղ, որտեղ թաղված են պատերազմի հերոսները: Փաշինյանը չէր ցանկացել նահանջել, իսկ հետո ոստիկանությունը, ուժ գործադրելով, միջանցք էր բացել, որով կառավարության ղեկավարը կարողացել էր մուտք գործել գերեզմանատուն: Նա նույնպես միայնակ չէր, այլ աջակիցների հետ, բայց ընդդիմադիր շատ լրատվամիջոցներ պնդում էին, որ վերջիններս հավաքվել են երկրի վարչական ռեսուրսների հաշվին:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *