Чт. Окт 28th, 2021

Ֆեյսբուք սոցիալական ցանցում օրերս տեսանյութ է հրապարակվել, որտեղ, ըստ մեկնաբանությունների, ադրբեջանցիների կողմից գրաված տարածքների անտառներում կան ողջ զինվորներ, որոնք չեն հանձնվում եւ պաշտպանվում են իրենց մոտ եղած զենքերով: Տեսանյութում ադրբեջանցիներ են, որոնք կրակում են անտառների ուղղությամբ եւ այնտեղից պատասխան կրակ ստանում: Ըստ մեկնաբանությունների ադրբեջանցի զինվորները փորձում են գերի վերցնել տղաներին, բայց նրանք զինված են եւ դեռ կարողանում են պաշտպանվել։ Հստակ չի երեւում որ տեղանքի մասին է խոսքը: Տեսանյութը շրջանառողները հրավիրում են իշխանության ներկայացուցիչների, միջազգային կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի ուշադրությունը՝ միջամտելու, որպեսզի մեր զինվորները գերի չընկնեն: Թե ի՞նչ տեսանյութ է, ծանո՞թ են արդյոք այդ հրապարակմանը, արդյոք պաշտպանության նախարարությունն ուսումնասիրե՞լ է տեսանյութում առկա փաստերը եւ այլն, Aravot.am-ը դիմեց ՀՀ ՊՆ-ին: Նախարարությունից հայտնեցին, որ տեսանյութը ենթարկվում է մանրամասն ուսումնասիրության եւ փորձաքննության արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն: Տեսանյութը, սակայն այսօր կեսօրից հետո հանվեց:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *