Пн. Окт 25th, 2021

Ապակե գունդը, որը պատկերված է Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավում, հարյուրամյակներ շարունակ գրավել է մարդկանց ուշադրությունը և վեճերի առիթ է հանդիսացել։

Բանն այն է, որ այն լույսի բեկման նշաններ չունի, ինչը սպասելի կլիներկտավում տեսնել։ Շատերը դա համարում էին հանճարեղ նկարչի ամենակոպիտ սխալներից մեկը։ Սակայն, համաձայն համակարգչային մոդելների, որոնք մշակվել են ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների թիմի կողմից, Հիսուս Քրիստոսն իր ձեռքում պահում է ոչ թե մոնոլիտ գունդ, ինչպես համարվում էր մինչ այս, այլ կիսագունդ։ Մասնագետները պարզել են, որ գունդը կազմված է ապակուց, այլ ոչ լեռնային բյուրեղից, ինչպես, կրկին, համարում էին մինև վերջերս։

Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը»մոլորակի ամենաթանկարժեք կտավն է։ 2017 թ. դրա արժեքը կազմել է 450 միլիոն դոլար։ Դա Վինչին իր գլուխգործոցը ստեղծել է XV դարի վերջում։ Համարվում է, որ կտավի պատվիրատուն եղել է Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս XII-ը։ Այժմ կտավը պահպանվում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգի զբոսանավում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *