Чт. Окт 28th, 2021

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանի  ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ ճանաչեց՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով. Սիմոնյանն ազատ արձակվեց։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սիմոնյանի փաստաբաններից Գայանե Պապոյանից։

Փաստաբանն ասաց, որ դատարանն անդրադարձել է եւ՛ պայմանի. եւ՛ հիմքի բացակայությանը. այսինքն՝ ձերբակալումը ոչ միայն ոչ իրավաչափ է ճանաչվել, այլեւս քրեաիրավական առումով ապօրինի է եղել։

Պապոյանը նշեց՝ զավեշտը նաեւ այն է, որ Սիմոնյանի ձերբակալման արձանագրությունում նշված է, որ նա կասկածվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խուլիգանություն կատարելու մեջ, մինչդեռ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի դիսպոզիցիան նախնական համաձայնություն չի պահանջում, եւ դա առհասարակ վերաբերելի չէ։ Պաշտպանի եւ դատարանի հարցին, թե վարույթն իրականացնող մարմինն ինչո՞ւ է այդպես նշել արձանագրությունում, վերջինս պատասխանել է, որ դա գրելու ընթացքում ստացած իր տպավորություններն են եղել.

«Այս միտքը զավեշտի ժանրից է, նախընտրելի կլիներ, որ ասեին՝ վրիպակի արդյունք է եղել։ Ստացվում է, որ վարույթն իրականացնող մարմինն ընդամենը իր տպավորությունների հիմա վրա քրեական հետապնդում է իրականացնում»։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Ազգային ժողովի բակում բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ցուցարարների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել ցուցարարներից մեկին, հնչել են երկուստեղ հայհոյանքներ:

Այնուհետեւ բերման ենթարկվեց 15 քաղաքացի, հարուցվեց քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով։

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *