Чт. Окт 28th, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը գրառում է կատարել ժամկետային զինծառայող եղբոր` Ալբերտի մասին, որը պատերազմի օրերին առաջնագծում է եղել։

«44 օր շարունակ մեզ ասում էր` «Սաղ լավա», «մամ ջան, ըտեղ իմ պահով ինչ խոսան հանկարծ չհավատաս», «ես լավ տեղ եմ», «սուպ ենք սարքում, հետո կխոսանք», «քնում եմ կխոսանք» ու էլի նմանատիպ խոսքեր: Ճիշտ է արել։

Առաջին օրից սկսած ամենավատ տեղերում է եղել (էս ել իրենից չենք իմացել) եւ ընկերների հետ միասին կռվել: Վերջին կետը եղել է Շուշին: Իր տանկին անվանում է «գոլդ 888»: Ու ծանր է տանում, որ «սիրելի երկաթը» չկա: Պայթեցրել են Ջաբրայիլում:

Աբուլ, սիրում եմ քեզ շատ: Շնորհակալ եմ, որ հենց իմ եղբայրն ես: Խոնարհումս բոլոր մեր զոհված եւ ողջ մնացած տղերքին։ Շնորհակալ ենք Ձեզ, ձեր մայրերին: Ես ասել եմ ու կասեմ՝ Իմ զոհված տղերքի համար դուք, այ մեղավորներ, պատասխան եք տալու: Երազանքս է, որ բոլորը տուն գան: Մեր գերի տղերքը այնքան ուժ ունենան, որ կարողան իրենց կյանքի համար պայքարեն։ Գան, որ գրկենք ու բաց չթողնենք:

 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *