Ср. Окт 20th, 2021

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այսօր տարբեր ժամերի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները անծանոթ համարներից սպառնացող զանգեր են ստացել:

Ըստ լրատվականի տեղեկությունների՝ պատգամավորներին զանգահարածները խոսում են ռուսերենով ու հորդորում են պատգամարներին՝ վերջիններիս շահերից ելնելով՝ անհրաժեշտ պահին ճիշտ որոշում կայացնել:

Պատգամավորներին զանգահարածները նշում են, թե նրանց կայացրած որոշումից կախված է նրանց ապագան:

Ըստ նույն աղբյուրների՝ գրեթե բոլոր պատգամավորները նույնաբովանդակ հաղորդագրություններ ու հեռախոսազանգեր են ստացել: Ավելին, երբ փորձել են զանգահարել այդ համարներին հասկանալու համար, թե ովքեր են իրենց վրա փորձում հոգեբանորեն ազդել, պարզվել է քաղաքացիներ են, որոնք անգամ տեղյակ չեն եղել, որ իրենց հեռախոսահամարներից զանգել են պատգամավորնորին: Կայքի տեղեկությունների համաձայն՝ իշխանական պատգամավորներից շատերն արդեն դիմել են Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի պարզեն, թե ովքեր են իրենց փորձում «ահաբեկել»:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *