Вт. Окт 19th, 2021

Օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր բնակարանում հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հանդիպմանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նրանք միասին քննարկել են ՀՀ-ում ստեղծված իրավիճակը: Փորձել են Վանեցյանից պարզել, թե ինչպես է պատկերացնում առաջիկա խորհրդարանական ընտրությունները ու ինչ ֆորմատով: «Մենք փորձեցինք տեղեկությունները ճշտել Արթուր Վանեցյանից, որը սակայն հերքեց տեղեկությունը: Բայց մեր աղբյուրները հաստատում են հանդիպման փաստը»,- գրում է աղբյուրը:  

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *