Чт. Окт 28th, 2021

Tert.am-ը գրում է. Հայկ Աղաջանյանը ծառայության է մեկնել որպես պայմանագրային զինծառայող՝ բժիշկ: Սեպտեմբերի 27-ին Հայկն արթնացել է արկերի ձայներից: Երկու ընկերների հետ շտապել են դիրքեր՝ վիրավորներին օգնելու: Ճանապարհին հակառակորդը թիրախավորել է շտապօգնության մեքենան: «Մեքենայից իջանք, ու զգացինք, որ մեզ վրա արդեն կրակում են: Մենք զենքի ձայն ենք լսում, ու պատկերացնում էինք, թե որքան են մեզ մոտեցել: Կրակահերթից զոհվեց ընկերս՝ Յուրին:

Սողեսող փորձեցինք մոտենալ, որ օգնենք, այդ ժամանակ էլ վիրավորվեցինք: Յուրիին էլ արդեն անհնար էր օգնել: Մենք իրար էլ չէինք կարողանում օգնել: Իմ ձեռքերն էին վիրավոր, ընկերոջս՝ Արթուրի ոտքերը: Նաև ձեռքիս զարկերակն էր շատ լուրջ վնասվել», — պատմում է Հայկ Աղաջանյանը: Շոկային վիճակից Հայկը որոշ ժամանակ ցավ չի զգացել: Հետո արդեն վիճակն սկսել է բարդանալ: Փրկվելու հույսն ամեն րոպե ավելի աննշան էր դառնում: «Անցավ մոտավորապես 20 րոպե ու ցավը սկսեց ուժեղանալ: Փորձեցի ինքս իմ ցավը մեղմացնել, շարժվեցի, ու այս անգամ արդեն կրակեցին մեջքիս: Ցավից գալարվում էի: Չգիտեմ՝ ինչ հրաշքով եմ ողջ մնացել», — պատմում է Հայկը:

Հայկը պատմում է, որ այդ պահին երազում էին՝ միայն թե վերջին գնդակը լինի: Բայց պատերազմն ունի ի՛ր կանոնները, որտեղ երազանքները թիթեռի կյանք ունեն: Միանգամից 5 տանկ հայտնվում է Հայկի ու Արթուրի դիմաց՝ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Հայկն ու ընկերը հայտնվում են կյանքի ու մահվան սահմանագծին՝ բառի ամենաուղիղ իմաստով:

 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *