Пн. Окт 25th, 2021

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.  «Արցախում հրադադարի հաստատումից հետո կրկին սրվել է իրադրությունը միջերկրածովյան ավազանում: Արցախյան պատերազմը տարածաշրջանի երկրներին ստիպեց վերագնահատել իրավիճակը եւ ըստ դրա կանխատեսել զարգացումների հավանական սցենարները: Մեծաքանակ զոհերով արցախյան բախումից հետո միջերկրածովյան պետություններն առավել իրատեսական են համարում Թուրքիայի հետ ռազմական ընդհարումը եւ դրան նախապատրաստվելու ուղղությամբ կատարում են գործուն քայլեր: Տարածաշրջանային զարգացումների այս ֆոնին մի քանի օրից Եվրամիությունը կքննարկի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը: Նախորդ փորձը սակայն փաստում է, որ նման միջոցները չեն ազդում այս պետության ագրեսիվ վարքագծի վրա, եւ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար անհամեմատ ավելի ազդեցիկ լծակներ պետք է կիրառվեն»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *