Вт. Окт 19th, 2021

Արցախի ականազերծման հումանիտար կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտնել է, որ չճանաչված Արցախի Հանրապետության տարածքի ականապատման աստիճանը շարունակում է բարձր մնալ:

«Ականների պատճառով տարածքի աղտոտման աստիճանը շատ բարձր է: Սեպտեմբերի 27-ից ի վեր՝ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում մենք հայտնաբերել և վնասազերծել ենք մոտ 30-40 հազար չպայթած զինամթերք»,- ռուսական լրատվամիջոցին ասել է Սամվել Մեսրոպյանը:

Նա շեշտել է, որ սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախի տարածքում զինամթերքի որոնման աշխատանքների ընթացքում ականազերծող թիմը նույնիսկ բախվել է այնպիսի պայթուցիկ առարկաների, որոնք 1990-ականների սկզբին տեղի ունեցած առաջին ղարաբաղյան պատերազմից են մնացել:

«Որպեսզի ականազերծենք ողջ տարածքը, մեզնից կպահանջվի 15-20 տարի, եթե ոչ ավելի շատ», – նշել է նա:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *