Вт. Окт 19th, 2021

5-րդ ալիքին տված իր հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսել է պատերազմը սկսելու պատճառների մասին: Ըստ Քոչարյանի Հայաստանի ինշխանությունն արեց ամեն ինչ, պատերազմն անխուսափելի դարձնելու համար:

Քոչարյանը հերթով թվարկեց բոլոր այն սխալները, որոնք արվել են այս կառավարության կողմից, ինչը հանգերեց պատերազմի:

  1. Բանակցային գործընթացը գիտակցաբար մղվեց փակուղի:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Հայաստանի իշխանությունների իրարամերժ հայտարարությունները շփոթության մեջ էին գցել անգամ համախագահողներին, որոնք չէին հասկանում, թե Հայաստանն ինչ է ուզում այս բանակցություններից: Ըստ նրա, այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանն անում է այս հնարքները բանակցությունները փակուղի մտցնելու համար: Պատերազմը սկսեց այն ժամանակ, երբ ոչ ոք չէր կասկածում:

2. Մեր իշխանությունները լեգիտիմացրինԱդրբեջանի ագրեսիան Արցախի դեմ:

Արցախի գոյության իրավական հիմքը, դա ազգերի ինքնորոշման իրավունքն էր: Ըստ Քոչարյանի մենք մեր հայտարարություններով փոխեցինք ու հարցի կարգավորումը բերեցինքպետությունների տարածքային ամբողջականության տիրույթ: Սա է պատճառը, որ միջազգային հանրությունն այն ընկալեց, որ Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության վերկանգնում: Նախագահը հարց հնչեցրեց՝ քանի՞ հոգի դատապարտեց Ադրբեջանին: Սա դիվանագիտական կրախ է, երբ ոչ մեկ չդատապարտեց Ադրբեջանին պատերազմ սկսելու համար: Պատճառը մեկն էր, տարածքային ամբողջականության վերականգնման ընկալումը ու դա Հայաստանի մեղքն էր: Արցախը Հայաստան է և վերջ թեզը հարցը տեղափոխեց Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային վեճի տիրույթ:

Ըստ Քոչարյանւ, այս երկու հարցի ուղղակի մեղավորը Հայաստանի վարչապետն է:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *