Вс. Окт 17th, 2021

«Բարսելոնան» և «Նապոլին» արձագանքել են Մարադոնայի մահվան լուրին: «Շնորհակալ ենք ամեն ինչի համար, Դիեգո», նշված է կատալոնական ակումբի թվիթերում: Մարադոնան «Բարսայում» հանդես է եկել 1982-1984 թվականներին, նրա կազմում դարձել Իսպանիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր, Լա Լիգայում մասնակցել 36 խաղի, դարձել 22 գոլի հեղինակ: «Նապոլին» իր թվիթերում գրել է. «Հավերժ: Ցտեսություն, Դիեգո»: Մարադոնան «Նապոլիում» հանդես է եկել 1984-1991 թվականներին: Իտալական ակումբի կազմում երկու անգամ դարձել է երկի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր, ինչպես նաև նվաճել է ՈւԵՖԱ-ի Գավաթը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *