Чт. Окт 28th, 2021

Իմ անմիջական ղեկավարը պետնախարարն ու Արցախի նախագահն են, այս պահի դրությամբ տարհանման պաշտոնական հրահանգ ես չունեմ, որոշ գործողություններ կատարվում է միմիայն իրավիճակից ելնելով եւ իմ պատասխանատվության ներքո։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել թ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։ «Մարդիկ ուզում են տեղափոխվել, մենք էլ վառելիքով եւ այլ միջոցներով օգնում ենք, որ տեղափոխվեն, որովհետեւ վարկած կա, որ ադմինիստրատիվ ղեկավարումը կամ կմնա ադրբեջանցիներին, չնայած դա արդեն իսկ այս պահին հստակ է, որ այդպես չի լինի, ամեն դեպքում երեւի թե կլինի ռուսական, կամ չի լինի ադմինիստրացիա, ուղղակի այստեղ ո՛չ հայ բնակչություն կլինի, ո՛չ ռուս բնակչություն, բայց սա հստակ ինֆորմացիա չի»,- նշել է Մուշեղ Ալավերդյանը։ Երեկ՝ նոյեմբերի 25-ին Քաշաթաղի շրջանի վարչակազմի Facebook-ի էջում հայտարարություն արվեց, սակայն քիչ անց այն հեռացվեց։ Ըստ այդ հաղորդագրության, պաշտոնապես հայտարարեցին, որ ոչ մի բնակչի չի հրահանգվել մինչեւ նոյեմբերի 30-ը Բերձորը լքել, եւ շրջանառվում է վարկած, թե իբր դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։ «Սա դեռ վարկած է, որի հերքման կամ հաստատման մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող, ըստ այդմ՝ ոչ ոքի չէինք կարող հրամայել, որ լքեն քաղաքը․․․»,- ասվում էր հաղորդագրության մեջ։ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է հաղորդագրությունը հրապարակվելուց որոշ ժամանակ անց հեռացվել։ «Աշխատակցուհին, որը դա արել է, կարծում եմ՝ մոտ ապագայում աշխատանքից կհեռացվի»,- ասել է նա՝ հստակեցնելով, որ հաղորդագրության թե՛ տեղադրումը, թե՛ հեռացումը համաձայնեցված չի եղել իր հետ։ «Դա դեզինֆորմացիա է եղել»,- շեշտել է նա։ Ովքե՞ր են այդ վարկածը շրջանառել՝ հարցին Մուշեղ Ալավերդյանը չի պատասխանել, պատճառաբանելով, թե ինքն իրավունքը չունի պաշտոնյաների կամ որեւէ այլ հստակ աղբյուրը նշելու։ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ Բերձորում ճամպրուկային տրամադրություններ են, բնակիչներն իրենց իրերն են հավաքում, որ հեռանան իրենց քաղաքից։ Բերձորի բնակիչները թիվն ըստ նրա՝ 2200-ն է։ «Այս պահին փորձում ենք ժամանակավոր կացարաններով ապահովել, հետագայում, երեւի բոլորին կտեղափոխենք Ստեփանակերտ։ Այս հարցին հստակ չպատասխանեմ, որովհետեւ մինչեւ ամսի 1-ը կհասկանանք իրավիճակը, հետո կփորձենք այդ մարդկանց սոցիալական խնդիրներով զբաղվել, եթե, իհարկե, Աստծո կամոք ողջ լինենք»,- ասել է նա։ Ինքն անձամբ չի պատրաստվում հեռանալ Բերձորից, որովհետեւ չի ուզում։ Կա՞ն էլի ցանկացողներ, որոնք չեն ուզում գնալ Բերձորից, ըստ Ալավերդյանի՝ կլինեն։ Ասում է՝ «Բերձորում վտանգավոր չի լինելու, բայց ինֆորմացիան այնպիսինն է, որ մարդիկ չպետք է մնան»։ «Ամեն դեպքում Բերձորը չի հանձվում ադրբեջանցիներին»,- նկատել է նա՝ ընդգծելով չգիտի, թե ում է հանձնվում։ Մուշեղ Ալավերդյանը հրաժարվեց ասել, թե ո՞ւմ է անցնելու Բերձոր քաղաքի կառավարումը, «որպեսզի խուճապ չտարածի»։ «Ամեն դեպքում չի բացառվում, որ Բերձորի կառավարումը մնա հայկական»,- ասել է նա, ապա հավելեց բանակցությունները շարունակվում են։ Իսկ թե ո՞ւմ հետ են բանակցությունները շարունակվում, Մուշեղ Ալավերդյանը դա էլ չգիտի, միայն նշել է․ «Այն կողմերի հետ, որոնք շահագրգռված են եւ որոշակի պատասխանատվություն կամ որոշակի լծակներ ունեն նմանատիպ հարցերը վերջնականապես որոշելու»։ Նշենք, որ ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասել էր, որ Բերձոր քաղաքը մնալու է Արցախի կազմում։

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *