Ср. Окт 20th, 2021

Ամենատարածված թվային արժույթի՝ բիթքոինի գինը թարմացրել է պատմական առավելագույն ցուցանիշը և հասել 20 326 դոլարի: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը՝ մեջբերելով Coindesk պորտալում դեկտեմբերի 16-ին հրապարակված տվյալները:

Նշվում է, որ 2017 թվականի դեկտեմբերին բիթքոինի գինը կազմել է 20 052 դոլար: Այս տարվա դեկտեմբերի 1-ին այն գնահատվում էր 19 920.53 դոլար:

Թվային արժույթի գինը մի քանի ամիս անընդմեջ բարձրանում է, ինչը տեղի է ունենում համաշխարհային շուկաներում տիրող լավատեսության և պատվաստանյութի օգնությամբ կորոնավիրուսի համավարակի վերահսկողության սպասումների ֆոնին:

Թվային արժույթի համաշխարհային շուկայում բիթքոինի մասնաբաժինը կազմում է 63 տոկոս:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *