Вс. Окт 17th, 2021

Ամենատարածված թվային արժույթի՝ բիթքոինի փոխարժեքը դեկտեմբերի 17-ին պատմական ռեկորդային ցուցանիշի է հասել:

Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն՝ մեջբերելով CoinDesk պորտալի տվյալները, բիթքոինի փոխարժեքն աճուրդի ժամանակ բարձրացել է ավելի քան 10 տոկոսով՝ հասնելով 23 770 դոլարի:

Սակայն հաջորդ 30 րոպեների ընթացքում թվային արժույթի փոխարժեքը նվազել է 1500 դոլարով՝ կազմելով 22 185 դոլար:   

Նախորդ ռեկորդային ցուցանիշը ($20 615) գրանցվել էր նախօրեին: Այս տարի բիթքոինի արժեքը երեք անգամ բարձրացել է, այդ թվում՝ վերջին մեկ ամսում՝ 16 տոկոսով:

Թվային արժույթի գինը մի քանի ամիս անընդմեջ բարձրանում է, ինչը տեղի է ունենում համաշխարհային շուկաներում տիրող լավատեսության և պատվաստանյութի օգնությամբ կորոնավիրուսի համավարակի վերահսկողության սպասումների ֆոնին:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *