Ср. Окт 20th, 2021

Բնակարանները կորցրած արցախցիները կապահովվեն ոչ միայն բնակարաններով, այլև պատերազմի ժամանակ կորցրած գույքով և կենցաղային տեխնիկայով. նախարար

Արցախում արդեն ակտիվորեն սկսվել են քաղաքաշինական աշխատանքները, որոնց մեջ բացի արցախյան կազմակերպություններից լայնորեն ընդգրկված են նաև հայաստանյան կազմակերպություններ:

Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում ներկայացրեց ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը շինաշխատանքները իրականացվում են հրադադարից հետո հայկական կողմին մնացած գրեթե բոլոր բնակավայրերում: Որպես առաջնային խնդիր կլուծվի կանգուն մնացած բնակֆոնդի ձմեռվան նախապատրաստվելու խնդիրները` տանիքների, դռների, պատուհանների տեղադրում, տների, բնակարանների ջեռուցում, այնուհետև կառավարությունը կսկսի ներքին հարդարման և բնակչությանը կենցաղային տեխնիկայով և կահկարասիով ապահովման աշխատանքները` մարդիկ պետության հաշվին կտրամադրվի այն ամենը և մի բան էլ ավելին, ինչ նրանք կորցրել են պատերազմի ընթացքում: Նախարարի խոսքով արդեն մեծ քանակությամբ գույք է պատվիրված` մահճակալներ, հեռուստացույցներ, սառնարաններ, տաքացուցիչներ:  

Այդ ամենը, ըստ Սարգսյանի, արվում է ԱՀ, ՀՀ, ՌԴ կառավարությունների, ինչպես նաև բարերարների միջոցներով: «Բայց աշխատանքների մեծ մասը, բնականաբար, իրականացվում է նախ և առաջ ԱՀ կառավարության, ապա ՀՀ կառավարության միջոցներով»,- նկատեց նա` հավելելով, որ ՌԴ կառավարությունն էլ իր հերթին տրամադրում է այն ամենը, ինչ հայտագրվում է Արցախի իշխանությունների կողմից: «Այդուհանդերձ ֆինանսական աջակցության կարիք մենք դեռ երկար կունենանք, վնասի չափը շատ մեծ է»,- նշեց Սարգսյանը:    

Ըստ նրա, մինչև տարվա վերջ արդեն հստակ կլինի վնասի ընդհանուր չափը. «Սակայն այս պահին էլ կարող եմ ասել, որ մոտ 2800 տուն ունենք վնասված, որոնցից 250 վերականգնման ենթակա չի: Միևնույն ժամանակ մենք առաջիկա 2-2,5 տարում պետք է 5000 միավոր նոր բնակֆոնդ կառուցենք մեր այն հայրենակիցների համար, որոնք զրկվել են իրենց բնակավայրերից»: Այս առնչությամբ նախարարը մի լավ լուր հայտնեց` Իվանյան-Նորագյուղ հատվածում կկառուցվի նոր քաղաք 2 հազար միավոր բնակֆոնդով:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *