Чт. Окт 28th, 2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում դեկտեմբերի 16-ի դրությամբ կրճատվել է 608 հաստիք։ Փուլային տարբերակով կրճատումները կավարտվեն մինչև 2021թ. առաջին եռամսյակի վերջ։ 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ընկերության Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։

«Նախատեսվում է շուրջ 1000 աշխատողների կրճատում, որն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ:

ՀՀ ՀԾԿՀ 19.06.2020թ. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու որոշման շրջանակում սահմանվել են նաև Ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի նոր մեծություններ, որոնք ցածր են Ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի առկա մեծություններից:

Որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ ս.թ. թվականի հուլիսի 19-ից առկա է փաստացի թվաքանակով Ընկերության աշխատողների աշխատավարձի գումարային փաստացի չափի և սպառողներին վաճառվող բնական գազի սակագնով նախատեսված աշխատակազմի աշխատավարձի մասով ֆինանսական միջոցների (գումարների) անհավասարակշռություն և, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ տնտեսական պայմանների փոփոխման հիմքով նվազեցնել Ընկերության բոլոր աշխատողների աշխատանքի էական պայման հանդիսացող աշխատանքի վարձատրության չափը 20%-ով»,- նշված էր ընկերության պատասխանում:

Նշենք, որ 168.am-ն ընկերությունից մասնավորապես հետաքրքրվել էր, թե հունիսից մինչև օրս քանի աշխատատեղ է կրճատվել ընկերությունում և արդյո՞ք նախատեսվում է աշխատավարձերի կրճատում։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *