Вт. Окт 19th, 2021

Մոսկվայում չի հաջողվել լուծել գերիների հարցը, այս մասին բանակցություններից հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Մենք պայմանավորվել ենք, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են»,- եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Իր խոսքում  նա արձանագրել է, որ «Ղարաբաղյան հակամարտության հարցը դեռ լուծված չէ, իհարկե մեզ հաջողվեց հաստատել կրակի դադարեցման ռեժիմ, բայց դեռ մնում են շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն։ 

«Առաջինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է։ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի համանախագահների շրջանակում։ Ցավոք սրտի այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը և դա ամենացավալի հարցն է։ Մենք պայմանավորվեցինք, որ կշարունակենք բանակցություններն այս ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի կատարվում։ Հուսով ենք՝ մեզ կհաջողվի կարճ ժամանակահատվածում հասնել հարցի լուծման»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես արդեն նշել ենք, թեեւ գերիների հետ վերադարձի հարցում չի հաջողվել համաձայնության գալ, այդուհանդերձ, կողմերը հայտարարություն ստորագրել են։  Նիկոլ Փաշինյանն այն շատ կարևոր է որակել, որի կյանքի կոչումը կարող է ուղղակի փոխել տարածաշրջանի տնտեսական վիճակը․ «Մենք պատրաստ ենք կառուցողական աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ, բայց մեկ հանդիպումով հնարավոր չէ լուծել բոլոր հարցերը։ Մեզ համար ամենակարևոր հարցն այս պահին հումանիտար հարցերն են, այդ թվում ռшզմագերիների փոխանակման հարցը»,-նշել է ՀՀ վարչապետը։

 

Աղբյուր` Փաստինֆո

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *