Вс. Окт 17th, 2021

Գիտնականները պարզել են, որ յոգայով զբաղվելը բարենպաստ ազդեցություն է թողնում ուղեղի վրա՝ ամրապնդելով դրա կառուցվածքները, որոնք պատասխանատու են ճանաչողական ունակությունների և հուզական կարգավորման համար: Հետազոտության արդյունքները հրապարակել է Brain Plasticity ամսագիրը:

Տասնամյակներ շարունակ գիտնականները ապացույցներ են գտել, որ աերոբիկայի վարժությունները մարզում են ուղեղը և նպաստում նոր նեյրոնների աճին: Իլինոյսի համալսարանի և Դետրոյթի Ուեյնի համալսարանի ամերիկացի հետազոտողները պարզել են, որ յոգայով զբաղվելը նույնանման ազդեցություն ունի:

Հեղինակները համատեղել են յոգայով զբաղվելու և ուղեղի առողջության միջև կապի 11 ուսումնասիրությունների տվյալները: Այս ուսումնասիրություններից հինգում համեմատել են այն նախկինում յոգայով չզբաղված մարդկանց ուղեղի վիճակը դասընթացների ընթացքում և հետո, որոնք տևել են 10-ից 24 շաբաթ: Մնացած վեց ուսումնասիրություններում վերլուծվել են յոգայով կանոնավոր զբաղվող և չզբաղվող մարդկանց ուղեղի տարբերությունները:

Յուրաքանչյուր ուսումնասիրության ժամանակ օգտագործվել են ուղեղի պատկերավորման մեթոդները, ինչպիսիք են ՄՌՏ-ն, ֆունկցիոնալ ՄՌՏ-ն կամ եզակի-ֆոտոնային էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիան: Հետազոտվողները զբաղվել են հաթհա-յոգայով, որը ներառում է մարմնի շարժումներ, մեդիտացիա և շնչառական վարժություններ:

Գիտնականները նշել են, որ բոլոր 11 ուսումնասիրությունների դեպքում նկատվել են ուղեղի այն հատվածների զարգացում, ինչ որ ֆիզիկական մարզումների ժամանակ. օրինակ, նկատվել է հիպոկամպի ծավալի աճ:

Հիպոկամպը մասնակցում է հիշողության մշակմանը և, ինչպես հայտնի է, տարիքի հետ դրա չափերը փոքրանում են, ինչը հանգեցնում է թուլամտության և Ալցհայմերի հիվանդության զարգացմանը:

Յոգայով կանոնավորող զբաղվող մարդկանց մոտ, ի համեմատ մյուսների, առավել զարգացած են ուղեղի կեղևի նախաճակատային հատվածը, ամիգդալան՝ հուզական կարգավորման համար պատասխանատու մասը, ինչպես նաև ուղեղի աշխատանքի պասիվ ռեժիմի նեյրոնային ցանցը:

Հեղինակները դեռ չգիտեն, թե ինչու է յոգան ուղեղի վրա ազդում այնպես, ինչպես աերոբիկայի վարժությունները: Նրանք ենթադրում են, որ դրական ազդեցության բանալին հուզական կարգավորման մեխանիզմն է, որը կազմում է յոգայի հիմքը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *