Вс. Окт 17th, 2021

Լեհաստանի գիտությունների ակադեմիայի և Վարշավայի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որից հետո եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսի համավարակի պատճառը «գերտարածողներն» են, գրում է Royal Society Open Science ամսագիրը:

Համավարակի սկզբում նրանք վերլուծել են նույն անձի հետ շփումից վարակված մարդկանց թիվը և պարզել, որ վիրուսի վերարտադրության ինդեքսը 2-4 է: Սակայն, հաշվարկման նոր մոդելի օգնությամբ հետազոտողները պարզել են, որ COVID-19-ի դեպքերի ուժեղ աճի շրջանում Չինաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում, այդ գործակիցը կարող էր հասնել 11.4-ի: Նրանց եզրակացությունների համաձայն, դա պայմանավորված էր գերտարածողների՝ մեծ հավանականությամբ վիրուսը տարածող վարակակիրների ի հայտ գալով:

Գիտնականները նշել են, որ 1% գերտարածողների ի հայտ գալով՝ հիվանդացածների թիվը կտրուկ աճել է:

Համավարակի սկզբից մինչ օրս աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 32 միլիոն դեպք է գրանցվել, ապաքինվել է ավելի քան 23 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 980 հազար հիվանդ:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *