Пн. Окт 25th, 2021

Սյունիքի մարզի Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի խոսքով՝ Որոտանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ժողովուրդը մարտական է տրամադրված։

«Ադրբեջանցիների հետ պայմանավորվել ենք, որ գյուղացիները կարողանան գնալ, իրենց տներից ինչ ապրուստ կա, այդ ապրուստը հանեն։ Այս պահին միայն սա կարող եմ ասել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Օհանջանյանը։

Ըստ նրա, գյուղից մի քանի շենք, հողամասեր են անցնելու ադրբեջանցիների հսկողության տակ։

«Մարդիկ երկու հարկանի շենքեր են սարքել, մոտավորապես 15-20 հատ, բայց ի՞նչ՝ թշնшմին եկել, ասում է՝ իմն է, տվեք։ Չնայած այս ամենին, այս ընթացքում գյուղից որևէ մեկը դուրս չի եկել, մարդիկ մի մետր անգամ գյուղից չեն հեռացել, գյուղում մարդկանց շրջանում խուճապ չկա։ Թշնшմին սահմանից 0-10 մետր հեռավորության վրա է, իսկ օդային տարածքով՝ 3-4 հարյուր մետր հեռավորության վրա»,- շեշտեց նա։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *