Чт. Окт 28th, 2021

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ գործող նախագահ, աշխարհի, թերևս, թիվ մեկ պոպուլիստ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման վերջին ամսում ատելության քարոզչություն է իրականացնում Միացյալ Նահանգներում՝ ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակն անվանելով ոչ թե ժողովրդի քվեի, այլ կոռուպցիայի արդյունք:

Թրամփը հունվարի 20-ին՝ նոր նախագահի երդմնակալության օրը, օգտագործելու է նախագահական ինքնաթիռը՝ բոյկոտելու պետական արարողակարգը: Ամերիկյան փորձագիտական հանրությունը կարծում է, որ Թրամփը գնում է հերթական արկածախնդրության՝ իր պոպուլիստական քայլերով մարդկանց հանելով միմյանց դեմ, հրահրելով ներքին անկայունություն և երկիրը ներքաշելով խորը ճգնաժամի մեջ»:

 
 
 

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *