Пн. Окт 25th, 2021

Եկեղեցում սեղմում են այն մարդու ձեռքը, ով եկել է զղջումով, ով եկել է ապաշխարելու եւ ոչ թե PR անելու կամ մոմերի առաջ լուսանկարվելու։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով ներկա էր Բաղրամյան պողոտայում անհետ կորած զինծառայողների ծնողների ու հարազատների կողմից իրականացվող ակցիային։

«Այս հալածանքները եկեղեցու նկատմամբ նոր չեն, մեզ համար վախենալու էլ չեն։ Քրիստոսից մինչեւ այսօր եկեղեցին հալածվում է եւ կհալածվի մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը։ Ինչպես Սուրբ գիրքն է ասում՝ գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով է լինելու։ Մեղք լինելու է, բայց վայ նրան, ով այդ մեղքը կգործի։ Եթե քրիստոնյա մարդը պիտի գնա եկեղեցու դեմ, ուրեմն ինքը քրիստոնեության մասին պատկերացում չունի, իսկ եթե պատահական մարդիկ պիտի գնան, որոնք իրենց քրիստոնյա են հռչակել, բայց իրենք քրիստոնեության հետ կապ չունեն, արդեն պարզ է իրենց նպատակը»,- ասաց նա։

 

 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *