Вт. Окт 19th, 2021

Ալիեւը այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ոչ թե մեկ, այլ երկու ճանապարհի շուրջ են պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Այս փաստը, Դադիվանքը, Բերձորը, Լաչինի միջանցքը, Սոթքը եւ շարունակական մյուս զավթումները արձանագրում են․ եռակողմ համաձայնության բովանդակությունը առ ոչինչ է։
Իրական բովանդակությունը հետեւյալն է․ հայկական զորքերը դուրս են գալիս, իսկ Իլհամ Ալիեւը պայմանավորվում է Վլադիմիր Պուտինի, Ռուստամ Մուրադովի, Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի հետ, կամ ոչ մեկի հետ էլ չի պայմանավորվում, այլ իր զորքերը մտցնում է ամեն տեղ, որտեղ ազատ է, որտեղ հայկական զորքեր չկան։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *