Пн. Окт 25th, 2021

Հռոմի դերբին ավելին է, քան պարզապես ֆուտբոլային հանդիպում: Ակումբների կազմավորման գրեթե առաջին օրերից երկրպագուները դաժանությամբ ու ատելությամբ լցվեցին միմյանց հանդեպ: Նախորդ դարի 30-ականներին Իտալիայի այն ժամանակվա առաջնորդ Բենիտո Մուսոլինին պահանջեց մայրաքաղաքային ակումբներին միավորվել մեկ ակումբի շուրջ այդպես պայքարել Ա սերիայում: «Ռոման», «Ալբա» և «Ֆորտուտիդո» ակումբների միաձուլումից առաջացավ «Ռոման», իսկ այն ժամանակ արդեն գոյություն ունեցող «Լացիոն» հրաժարվեց միավորվել ու պահպանեց իր գոյությունը: Այդ օրից ակումբները դարձան սկզբունքային մրցակից:

Բոլոր մրցաշարերում Իտալիայի մայրաքաղաքի երկու թիմերն անցկացրել են 190 հանդիպում: Գրեթե բոլորն ուղեկցվել են երկրպագուների բախումներով ինչպես տրիբունայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Ինչպես հատուկ է բոլոր մյուս դերբիներին, «Ռոմա»-«Լացիո» դիմակայությունն էլ ունի որոշ ուշագրավ փաստեր, որոնք օգտակար կլինի իմանալ:

 

Միջադեպեր երկրպագուների մասնակցությամբ

«Ռոմա»-«Լացիո» դիմակայությունը լավագուն առիթն է քաղաքում պարետային ժամ մտցնելու համար, սակայն վստահ եղեք՝ ատելությամբ լցված ֆանատները ելք կգտնեն մրցակից թիմի երկրպագուներին և/կամ խաղացողներին անախորժություն պատճառելու համար: Այն ժամանակ, երբ անվտանգության մակարդակը չէր հասել այսօրվա մակարդակի, երկրպագուներն իրենց հետ ինչ ասես՝ չէին բերում տրիբունա: Դանակներով ու կաստետներով զինված ֆաները հարձակվում են վիզավիների վրա, որոնք բերում էին դաժան հետևանքների: 1979 թվականին «Ռոմայի» ֆաները պայթուցիկ են արձակել «Լացիոյի» ֆաների սեկտոր՝ Curva Nord, ինչի հետևանքով «արծիվների» երկրպագու Վինչենցո Պապաերլին մահացել է:

Մի քանի տարի անց «Ռոմայի» ֆաներից մեկն իր հետ ստադիոն էր բերել էլեկտրական սղոց: «Ինձ ասացին, որ ինձ մնացել է ապրելու 20 օր, և ես ինձ հետ գերեզման պետք է տանեմ «Լացիոյի» 20 երկրպագուի կյանք ևս», – խելացնոր հայտարարել է «գայլերի» ֆանատը: Բարեբախտաբար՝ առանց միջադեպերի:

2004 թվականի մարտին կայացած դերբին իր բովանդակությամբ ամենահանգիստներից է ստացվել, սակայն «Ռոմայի» ֆաները գտել են ելքը՝ ինչպես այն դարձնելու մղձավանջ: Խաղից առաջ ֆաների միջև բախում է տեղի ունեցել: Այն շարունակվել է խաղի ընթացքում: «Ռոմայի» ֆաների սեկտորի՝ Curva Sud-ի ներկայացուցիչները նախ աղմուկ են բարձրացրել, հետո ներխուժել են դաշտ ու մոտեցել «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտիին: Նրան ասել են, որ երկրպագուների բախման պատճառով երեխա է մահացել (ապատեղեկատվություն էր): Նրանք սպառնացել են, որ սպանելու են «Լացիոյի» ֆուտբոլիստներին: Խաղը որոշվեց դադարեցնել ու այն անցկացնել ավելի ուշ՝ դատարկ տրիբունաների ուղակցությամբ:

«Լացիոյի» ֆաներն էլ են «լավը»: Նրանք երբեք չեն թաքցրել իրենց ֆաշիստական և ազգայնական մոտեցումները: Խաղերի ժամանակ նրանց տեղադրած վահանակներն ոչ այլ ինչ են, քան ուղիղ սպառնալիք քաղաքակրթությանը: «Աուֆշիցը/Օսֆենցիմը ձեր հայրենիքն է, գազային խցիկները՝ ձեր տունը», – դերբիներից մեկի ժամանակ դժվար էր չնկատելն այս մեկը: Այն ակնարկ էր այն բանի, որ «Ռոմայի» աջակցողների մեջ մեծ թիվ էին կազմում հրեաները: «Լացիոն» «Ռոմային» այլ կերպ անվանում է «սևամորթների թիմ, որին աջակցում են հրեաները»: Ի՞նչ կարելի է ասել՝ Դի Կանիոն ժամանակին իր համար իդեալական թիմ էր ընտրել:

Նոր հազարամյակի սկզբում Հռոմի երկու թիմերն աջ ու ձախ տրանսֆերներ էին անում՝ սահմանելով շուկայի ռեկորներ: 1999 թվականի ամռանը «Լացիոն» այնպիսի շոփինգ արեց, ինչը թույլ տվեց Հռոմի կապույտ հատվածի թիմին նվաճել չեմպիոնական տիտղոսը: Չցանկանալով հետ մնալ «Ռոման» հաջորդ տարի իրակացրեց Ա սերիայի վերջին տարիների ամենաաղմկահարույց տրանսֆերը, ինչի շնորհիվ կարողացավ Սկուդետոն պահպանել «հավերժ քաղաքում», սակայն այս անգամ թնդում էր Հռոմի դեղին-կարմիր հատվածը:

«Ռոման» իր սկուդետոյի համար պարտական է լրագրողին». Ա սերիայի ամենաաղմկահարույց տրանսֆերի չլսված պատմությունը

2001/2002 մրցաշրջանում «Ռոման» դեռ մնում էր չեմպիոնական մրցավազքում, իսկ «Լացիոն», չնայած ուժեղ կազմին, այլևս ոսկե մեդալների հավակնորդ չէր: Հենց այդ տարի «գայլերը», լինելով նոմինալ հյուրի կարգավիճակում, փոշիացրին «Լացիոյին» 5-1 հաշվով:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *