Пн. Окт 25th, 2021

Aravot.am-ը գրում է. «Եղբայրս է՝ ժամկետային զինծառայող Անդրանիկը»,- այս խոսքերով է զինվորական համազգեստով եղբոր նկարը ցույց տալիս այս պատերազմի հերոսներից Անդրանիկի քույրը։ Անդրանիկ Մաթևոսյանը ծնվել է 2000թ. օգոստոսի 21-ին, Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։ «Նիհար ու բոյով, սպիտակ մաշկով ու շեկ մազերով, շատ հումորով ու կյանքով լի էր, երգերի ու պարերի սիրահար»,-այսպես են հիշում հերոս այս երիտասարդին։ Դպրոցն ավարտելուց հետո իր ամենամոտ դասընկերոջը համազգեստով տեսնելով, ոգևորված ընդունվել է Իվանյանի անվան ռազմական վարժարան,բայց երկու շաբաթ անց վերադառնում է տուն` դուրս գալով ուսումնարանից, ասելով, որ ինքն ազատության մարդ է, իսկ այնտեղ միայն ռեժիմ ու կարգ է: «Այնուհետև ընդունվեց արհեստագործական ուսումնարան` վարսահարդարի մասնագիտություն սովորելու համար։ Շատ էր սիրում իր մազերը պահել ու հետաքրքիր կտրվածքներ անել»,-ասում է քույրը։ Անդրանիկը սիրում էր երգել, աշխույժ ու ընկերասեր, շատ ռոմանտիկ տղա էր: «Սիրում էր կոնֆետներ ուտել ու քնել, մենք անլուրջ էինք վերաբերվում, ասում էինք, որ գնաս բանակ՝ այնտեղ է՞լ ես քնելու: Հումորով ասում էինք` դո՞ւ պիտի մեզ պաշտպանես: 2019 թվականի հունվարի 8-ին զորակոչվեց բանակ։ Ծառայության ընթացքում միայն մի անգամ կարողացավ տուն գալ, հետո մի ամբողջ տարի չկարողացանք տեսնել. կորոնավիրուսի պատճառով չէին թողնում։ Մեզ շատ շատ էր կարոտում, այնքան շատ էր զանգում, երբեմն անջատում էի`թատրոնում փորձերի պատճառով, երանի հիմա էլ զանգեր…

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *