Вс. Окт 17th, 2021

Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպվելիք բողոքի մեծ ակցիայի վրա «քար գցողների» առաջին շարքերում եղել է Իշխան Սաղաթելյանը․ նույն ինքը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, նույն ինքը՝ «Հայրենիքի փրկության շարժման» ցույցերը համակարգող․․․

 

ARM24.net-ն արդեն տեղեկացրել է, որ Նիկոլի դեմ Մոսկվայում պատրաստվում էին դուրս գալ հազարավոր հայեր, սակայն նախօրեին նրանց զանգահարել է ցույցերը համակարգող Սաղաթելյանը և «ընկերաբար» հորդորել է ցույցեր չկազմակերպել, քանի որ իբր կենտրոնացվելու են ոստիկանական հսկայական ուժեր ու լինելու են զանգվածային ձերբակալություններ․․․

Ինչպես հետո տեսանք, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիմաց եղավ փոքրիկ ակցիա՝ ստորագրահավաքի նպատակով, իսկ ոստիկանական ուժերն էլ հեռու էին Սաղաթելյանի նկարագրածից․․․

Այլ կերպ ասած՝ «ընդդիմադիր» Իշխան Սաղաթելյանը ցրել է ցույցը՝ օգնելով հողատու դավաճանին․․․

Թերևս Սաղաթելյանի վարած անբարոյական քաղաքականությունը կարելի է համարել Դաշնակցությանը հատուկ գործելաոճ, որն ունի իր անունը՝ դավաճանություն․․․

Մյուս կողմից էլ՝ նրա վարած «անբարո» քաղաքականությունը կարող է նրան իր տատից գեներով փոխանցված լինել․․․

Գեղարքունիքի մարզի Սևանի շրջանի Գեղամավան գյուղում, որը հանդիսանում է Սաղաթելյանի ծննդավայրը, նրան յուրովի են հիշում և դիմում՝ «անբարոյական Թամարի թոռը» (սա, իհարկե, մեղմ բառով)։ Գյուղում ասում են, որ Թամարը 4 տղա է ունեցել՝ 4-ն էլ տարբեր հորից, այդտեղից էլ կնքվել է նրա անունն ու, հավանաբար, անցել թոռներին․․․

Ինչևէ․․․ հանգիստ թողնենք Թամար տատին ու մեկ-երկու տողով դառնանք նրա հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին, ով 2016 թվականի հոկտեմբերի 2-ին ընտրվել և մինչ օրս զբաղեցնում է հայրենի գյուղի՝ Գեղամավանի ղեկավարի պաշտոնը:

(Տվյալները՝ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջից)

Հոր մասին գյուղացիների հիշատակումները ևս լավագույնը չեն։ Համենայն դեպս, գյուղացիները դժգոհում են, թե սեր ունի խմիչքի հետ, գյուղի համար էլ մատը մատին չի տալիս․ «ի՞նչ ա անում․․․ ի՞նչ պետք ա անի՝ բյուջեի հաշվին ապրում ա»․․․

Ու այս ֆոնին, Իշխան Սաղաթելյանի «հայրենասեր» խաղալը արհեստական ու շինծու է, հատկապես երբ նրա պայքարը սահմանափակվում է աշուղական ճառերով․․․․ նա մաս է կազմում այն կեղծ ընդդիմության, որը ոչ թե պայքարում է իշխանության դեմ ու հայրենիքը պահելու համար, այլ սպասարկում է դավաճան իշխանությանը․․․

Այդ ինչպե՞ս է ստացվել, որ Իշխան Սաղաթելյանը, չգիտես որտեղից, իմացել է, Մոսկվայում կատարվելիք զանգվածային ձերբակալությունների մասին ու, մեղմ ասած, ցրել է ցույցը, ճանապարհ հարթելով Փաշինյանի առաջ․․․

Եթե նա իսկապես ունի այդ լծակները, որոնց միջոցով կարող էր նման տեղեկություն ստանալ, ապա այս դեպքում էլ ինչպե՞ս է ստացվում, որ ցույցեր համակարգող «ընդդիմադիրին» մինչ օրս չի հաջողվել օգտագործել այդ լծակները և, օրինակ, ի շահ հայրենիքի՝ փակել հողատու դավաճանի ճանապարհը, նեղը գցել նրան ու ցույցերի միջոցով այնպես ճնշել դավաճանին, որ նա պարզապես հրաժարական տա իր պաշտոնից․․․

Բայց «հին ընկերները» պատրաստ չեն և չեն ուզում դիմել կոշտ քայլերի և Նիկոլի հետ գործում են «պասերով»․․․

Այսքանից հետո էլ դեռ նեղանում են, երբ լսում են, որ դաշնակցականները դավաճաններ են․․․ իսկ ի՞նչ անուն կտաք դուք մարդկանց այն խմբին, ովքեր կուլիսներում պաշտոններ են մեջ-մեջ անում, իսկ հարթակներից փորձում համոզել ժողովրդին, որ պայքարը ոչ թե իրենց աթոռի, այլ հայրենիքի համար է․․․

Նրանք ո՛չ թե հայրենիք կորցնելու հոտն են առել, այլ գործում են հանուն այն բանի, որ իսպառ «չջնջվեն» պատմությունից․․․

ARM24.net

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *