Вс. Окт 17th, 2021

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստները հայտնում են, որ թուրքական ռшզմամեքենաների շարասյուն են նկատել Սիրիայի սահմանը հատելիս:

Ինչպես հայտնում են դիտորդական կենտրոնից, ռшզմական և տեխնիկական սարքավորումներ տեղափոխող 50 մեքենաներից բաղկացած շարասյունը սահմանը հատել է «Քաֆր Լուսին» անցակետով և ուղևորվել դեպի Իդլիբ, որը սահմանակից է Իսկենդերունի շրջանի հետ:

Հիշեցնենք, ավելի վաղ ստացված հաղորդման համաձայն՝ թուրքական ուժերն ամբողջությամբ լքել էին Հալեպում իրենց վերջին դիտшկետը, որտեղից 20 մեքենայից բաղկացած շարասյուն էր դուրս եկել: Այնտեղ մի քանի ամիս տևած թուրքական վերահսկողությունն ավարտվել է սիրիական կառավարական բանակի կողմից շրջափակվելուց հետո:

Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբի ապաէսկալացիոն գոտու տարածքում, տեղակայված թուրքական ռшզմական տեխնիկայի թիվը հասել է 7795-ի: 2019 թվականին ՌԴ և Թուրքայի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ռուս-թուրքական ուժերը համատեղ հերթապահություն են իրականացնում ապաէսկալացիոն գոտում՝ վերահսկելու համար հրшդադարի ռեժիմի պահպանումը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *