Вс. Окт 17th, 2021

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մոտակայքում ձերբակալվել են ռուսական НТВ հեռուստաընկերության  լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը, ովքեր նկարահանումներ էին իրականացրել անօդաչուներ արտադրող թուրքական Baykar ընկերության տարածքում։ Նրանք մեղադրվում են առանց թույլտվության նկարահանումներ իրականացնելու մեջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է YeniŞafak լրատվական կայքը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության սեփական աղբյուրները։ Ռուսաստանում հեռարձակվող НТВ հեռուստատեսության ղեկավարները պնդում են, որ իրենց աշխատակիցներից երկուսին Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել Ստամբուլում և դեկտեմբերի 3-ից սկսած նրանցից ոչ մի լուր չունեն: «Նրանք ձերբակալվել են Ստամբուլ քաղաքի մոտակա տարածքում, որտեղ գտնվում է Baykar Savunma ընկերությունը», — ասել է ընկերության աշխատակիցը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *